Yahoo Sports. Գրիզմանն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության են եկել
ՍպորտՄադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ և անգլիական ակումբում կստանա տարեկան 18 մլն եվրո աշխատավարձ: Այս մասին գրում է Yahoo Sports-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մնացել է միայն համաձայնության գալ ֆուտբոլիստի ներկայիս ակումբի հետ:
Չի բացառվում, որ տրանսֆերն արժենա 100 մլն եվրո: Գրիզմանի պայմանագիրը իսպանական ակումբի հետ՝ ավարտվում է 2021թ.-ին:
Իսպանիայի առաջնության 20 տուրերում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 19 խաղի, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: