«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Հալ Սիթի»-ի հետ հանդիպումը (0:0):
«Բոլորս շատ հիասթափված ենք: Դա բնական զգացողություն է, եթե հաղթանակի չես հասնում: Լավ գոլ խփելու հնարավորություններ ունեինք, պետք է հաղթեինք: Սա բացառիկ կարևոր խաղ էր:
Չկար դրվագ, որում «Հալ»-ին փրկեր դարպասապահը: Խուան Մատայի դրվագում չկար լավ սեյվ, կար վատ հարված: Որոշ սեյվեր էլ դարպասապահն անում էր տեսախցիկների համար»,- Ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է BBC Sport-ը: