«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է 

Ադրբեջանական կողմի ռազմական սադրանքների հավանականությունը բավականին մեծ է. Արման Մելիքյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: 

-Պարոն Մելիքյան, ըստ Ձեզ, ի՞նչ է ակնարկում կամ ի՞նչ մեսիջ է ուղղում հակամարտող կողմերին՝ Երևանին ու Բաքվին, ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»:

-ԱՄՆ նոր վարչակազմը դեռ որոշ ժամանակ պետք է ծախսի սեփական արտաքին քաղաքական մոտեցումները մշակելու, ձևակերպելու և դրանց կենսագործման ուղիները ուրվագծելու համար և, գուցե միառժամանակ, ստիպված է լինելու սահմանափակել իր դիվանագիտական ու ռազմա-քաղաքական ակտիվությունը: Հարավային Կովկասում այդ հարաբերական դադարից կարող են օգտվել առավել ազդեցիկ տարածաշրջանային ուժերը՝ տեղում սեփական դիրքերն ամրապնդելու կամ բարելավելու նպատակ ունեցող ակտիվ գործողություններ նախաձեռնելով: Կարծում եմ, որ իր հայտարարությամբ պարոն Թիլերսոնը փորձում է հետ պահել շահագրգիռ դերակատարներին՝ տարածաշրջանում առկա ուժերի հարաբերական հավասարակշռության խախտմանն ուղղված քայլերից և մատնանշում է, որ պաշտոնական Վաշինգտոնն այս տարածաշրջանը կարևոր է համարում իր ազգային անվտանգության ապահովման առաջնահերթությունների համատեքստում:

-Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ հակառակ սպասումների՝ Թրամփի վարչակազմն այնքան էլ պասիվ դիրքորոշում չի որդեգրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

-Այն կարծիքին եմ, որ նախագահ Թրամփը էապես կվերանայի ոչ միայն ԱՄՆ վարչակազմի կողմից վարվող արտաքին քաղաքականության բովանդակությունն, այլև դրա կենսագործման մարտավարությունը: Ինձ թվում է, որ այսուհետ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն ավելի շատ կկիրառի թիրախային գործելակերպը՝ այդ թվում կփորձի կոնկրետ լուծումներ տալ որոշ տարածաշրջանային հակամարտությունների, և արցախյան հիմնախնդիրը կարող է հայտնվել ամերիկյան այդօրինակ առաջնահերթությունների ցանկում:

-Արդյո՞ք բոլոր այն խոսակցությունները, թե Թրամփը մոռացության կմատնի Անդրկովկասը՝ արցախյան հարցը, անհիմն էին: Նման կարծիքներ էին հայտնում վերլուծաբանները:

-Ես չեմ կիսել երբևէ այդ տեսակետը: Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահը ունակ է համարժեքորեն գնահատել Հարավային Կովկասում ձևավորված ռազմա-քաղաքական իրավիճակը, որն իր երկրի շահերի համար պարունակում է ինչպես որոշակի սպառնալիքներ, այնպես էլ բավականին խոստումնալից հեռանկարներ: Այնպես որ, հավանաբար, պաշտոնական Վաշինգտոնը դժվար թե իրապես «մոռացության» մատնի մեր տարածաշրջանն ու, հատկապես, արցախա-ադրբեջանական հակամարտությունը:

-Արդյոք այս հայտարարութունը չի՞ գրգռի Բաքվին ու չի՞ ստիպի նրան հերթական արկածախնդրության դիմել՝ հակամարտությունը շուտափույթ կերպով լուծելու ակնկալիքով ու պատրվակով:

-Ինչպես ասացի՝ այդ հայտարարությունը նախազգուշական բնույթ ունի և միտված է նրան, որ կանխվեն ԱՄՆ շահերն անտեսող հավանական գործողություններն, անկախ այն բանից, թե ում կողմից կարող են դրանք նախաձեռնվել կամ հրահրվել: Այդուհանդերձ, հարաբերական այս անորոշության պայմաններում ադրբեջանական կողմի ռազմական սադրանքների հավանականությունն, ինչ խոսք, բավականին մեծ է:

-Ե՞րբ և ո՞ր պարագայում Անդրկովկասում կբախվեն Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը և արդյո՞ք այդ բախումը չի հրահրի լայնամասշտաբ պատերազմ:

-Իմ գնահատմամբ՝ այս պահի դրությամբ՝ ո՛չ ՌԴ, ո՛չ էլ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը շահագրգռված չէ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսմամբ: Այդ առումով՝ ապրիլյան քառօրյա ռազմագործողության մասշտաբները դժվար թե գերազանցվեն: Ճշտեմ միայն, որ լայնամասշտաբ պատերազմ ասելով, ես հասկանում եմ մի իրավիճակ, երբ հակամարտող կողմերը գործի կգցեն իրենց ողջ ռազմական ներուժն ու նաև համընդհանուր զորակոչ կհայտարարեն:

-Ու՞մ կարող է ձեռնտու լինել սահմանային իրավիճակի սրումը:

-Դա, բացառապես, Արցախը վերագրավելուն միտված՝ Ադրբեջանի կողմից վարվող ընդհանուր քաղաքականության կարևոր բաղադրյալն է, որը, սակայն, որոշակի պայմաններում կարող է դառնալ նաև թուրքական կամ ռուսական քաղաքականության համար կիրառելի և արդյունավետ գործիք:

-Ընդհանրապես, ի՞նչ կարելի է ակնկալել ԱՄՆ նոր վարչակազմից՝ արտաքին քաղաքականության հարցում, և, մասնավորապես՝ արցախյան հարցում:

-Կարծում եմ, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացում նկատվող ռուսական որոշակի նախաձեռնողականությունը կարող է չեզոքացվել, բայց այս հարցին ավելի հանգամանալի պատասխան, թերևս, հնարավոր կլինի տալ երկու-երեք ամսից միայն:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
АвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել
Ամենադիտված