Տեխնիկապես Նեյմարը գերազանցում է Ռոնալդուին. Պելե
ՍպորտԲրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն զուգահեռներ է տարել Ռոնալդուի և Նեյմարի միջև` նշելով.
«Նեյմարի միակ խնդիրը գլխով խաղի մեջ է: Մնացյալում նա Ռոնալդուին չի զիջում: Տեխնիկապես Նեյմարը գերազանցում է Ռոնալդուին, բայց պորտուգալացին էլ ավելի լավ է օգտածործում գլուխը: Մենք չենք տեսնում Նեյմարի գոլերը «երկրորդ հարկից», սակայն սա պակաս կարևր չէ»,-Պելեի խոսքը մեջբերում է UOL-ը:
Նշենք, որ «կապտանռնագույնների» մարզաշապիկով 167 խաղում Նեյմարը դարձել 94 գոլի, 69 գոլային փոխանցման հեղինակ: