Դավիթ Տոնոյանը՝ ԱԻՆ նախարար
ՔաղաքականՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է ԱԻՆ նախարար:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանով՝ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը' որոշում եմ.
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: