Բռնցքամարտիկները նախապատրաստվում են միջազգային մրցաշարի
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում՝ նախապատրաստվելով փետրվարի 20-27-ը Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին։ Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում է 19 մարզիկ։ Հավաքը կավարտվի փետրվարի 17-ին։ Մրցաշարին մասնակցող բռնցքամարտիկների անունները կհրապարակենք ավելի ուշ։