«Օրենքով գող» Էդիկ Թբիլիսկին անհետացել է կալանավայրից
Հասարակություն«Օրենքով գող» Էդիկ Ասատրյանի (Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինա) հարազատները չեն գտել նրան Ռուսաստանի Չելյաբինսկի կալանավայրում և հայտարարում են, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, հաղորդում է Life–ը։
-«Վերջին անգամ Ասատրյանին տեսել են հունվարի 31–ին, իսկ փետրվարի 1–ի գիշերը անհայտն անձինք դուրս են բերել նրան կալանավայրից և տարել անհայտ ուղղությամբ։ Հնարավոր է՝ խոսքը «օրենքով գող»–ին նոր կալանավայր տեղափոխելու մասին է,» նշում է փաստաբան Մուշեղ Հայրապետյանը։ Փաստաբանը մտադիր է պարզել Ասատրյանի գտնվելու վայրը և այդ նպատակով դիմելու է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանին։
Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինան թմրանյութեր պահելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2016 թվականի մայիսին իր որդու՝ Սերյոժա-Բենթլիի դեմ հարուցված գործի շրջանակներում։