Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ 

Քաղաքացիները քվեախցիկում ունենալու են ուղիղ 2 րոպե՝ որոշելու՝ ապրիլը ապրելո՞ւ ամիս կլինի, թե գոյատևելու. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը «Ելք» դաշինքի անդամ է, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրեց, որ 2 ամսից կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնք իրենց կարևորությամբ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ են:

Ելույթն՝ ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Երկու ամսից Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրություններն իրենց կարևորությամբ, կարելի է ասել, միաժամանակ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահին այլևս ընտրելու է Ազգային ժողովը:

Սա նշանակում է, որ ընդամենը երկու ամիս անց ՀՀ քաղաքացիները որոշելու են իրենց առաջիկա հինգ տարիների կյանքի ընթացքը, և ոչ միայն իրենց, այլ նաև մեր պետության առաջիկա տարիների ճակատագիրը:

Մենք որոշելու ենք, թե ինչպիսի Հայաստանում ենք ցանկանում ապրել՝ արդյո՞ք շարունակելու ենք ապրել փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների Հայաստանում, մենք շարունակելո՞ւ ենք ապրել այն Հայաստանում, որն ամեն տարի լքում է ավելի քան 40 հազար մարդ, մենք շարունակելո՞ւ ենք ապրել այն Հայաստանում, որտեղ մեր վճարած հարկերը վերածվում են կաշառակեր պաշտոնյաների շքեղ առանձնատների և մեքենաների, այն Հայաստանում, որտեղ բիզնեսը ճնշված է, գիտնականը՝ անտեսված, մարդը՝ արժեզրկված:

Թե՞ մենք գտնելու ենք ելքն այս Հայաստանից, ելք դեպի այն Հայաստան, որտեղ բիզնեսի համար ստեղծված են հավասար մրցակցային պայմաններ, որտեղ քաղաքացու իրավունքները պաշտպանված են տարատեսակ կամայականություններից, որտեղ աշխատանք գտնելը ոչ թե շռայլություն է, այլ հեշտ լուծելի խնդիր:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, մենք ընտրելու ենք այս երկու տեսակի Հայաստանների միջև, ընտրելու ենք հնի ու նորի, գորշի և լուսավորի, ճահճի մեջ մնալու և այդ ճահճից ելք գտելու միջև:

«Ելք» դաշինքը, որը ձևավորվել է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կողմից,առաջարկում է երկրորդ՝ ավելի զարգացած ու արժանապատիվ Հայաստանի ճանապարհը: Մենք ունենք բավականաչափ քաղաքական կամք, գիտելիքներ և անբասիր կենսագրություն՝ կատարելու այն փոփոխությունները, որոնց մասին հայտարարելենք: Ապրիլը ապրելո՞ւ ամիս կլինի, թե՞ գոյատևելու, կախված է լինելու մեզանից։

Ընդամենը երկու րոպե քվեախցիկում, որը կորոշի մեր առաջիկա հինգ տարիների կյանքը, երկու րոպե՝ խորացող ճահճում մնալու կամ ելք գտնելու համար: Երկու րոպե՝արտագաղթելու կամ հայրենիք վերադառնալու օգտին քվեարկելու համար, երկու րոպե՝ գործազրկության կամ արժանապատիվ աշխատանքի ընտրության համար, երկու րոպե աղքատության կամ բարեկեցության ընտրության համար: Երկու ամսից մենք ունենալու ենք երկու րոպե ժամանակ. ես կոչ եմ անում օգտվել այդ երկու րոպեից՝ գտնելու Հայաստանի համար լավագույն և արժանապատիվ Ելքը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը
Ամենադիտված