Իրանը Բուշերում երկրորդ ատոմակայանը կկառուցի
ИранԻրանի իշխանությունները մտադիր են նախորդ տարի Բուշերում երկրորդ ատոմակայանը կառուցել, հաղորդում է France Presse-ը: Հիշեցնենք, որ վերջերս Բուշերում գործարկման է հանձնվել նոր՝ համանուն ատոմակայանը:
Իսլամական հանրապետության ծրագրերի մասին հայտարարել է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆարիդուն Աբասի Դավանին: Նա հայտնել է, որ նոր ատոմակայանի հզորությունը կկազմի 1000 մեգավատտ:
Նոր ատոմակայանի կառուցման ծրագրի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել: