Թրամփն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Էրդողանի հետ

2017-02-08 12:50:10

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները խոսել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից, վերահաստատել են ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային' որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ: Նա նաև բարձր է գնահատել թուրքական կողմի գործողություններն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

Դիտվել է 552 անգամ:

Լրահոս
26 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը