Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք 

Լապշինի արտահանձնմանն անդրադարձել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները

Աշխարհ

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին մեծ արձագանք է ստացել ոչ միայն հայկական և ադրբեջանական մեդիայում: Արտահանձնման փաստին են անդրադարձել նաև մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:

«Բլոգերը բանտարկվել է գոյություն չունեցող երկիր այցելելու համար» հեգնական վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել բրիտանական BBC-ն: Գործակալության թղթակից Ալեքս Դակևիչը նշում է, որ «ծուռ» հայացքներ ունեցող բլոգերը որպես կանոն չէր շոշափում քաղաքական թեմաներ, սակայն հայտնվել է քաղաքական սկանդալի կիզակետում, քանի որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել բլոգերի շարունակական այցերը Լեռնային Ղարաբաղ: «Ամեն ինչ սկսվեց, երբ Լապշինը Լեռնային Ղարաբաղ այցելեց 2011-ին և գրեց դրա մասին իր բլոգում: Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Լապշինին նրա համար, որ վերջինս իր բլոգում սատարել է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, սակայն դա դժվար է ապացուցել, քանի որ բլոգում տեղ գտած հրապարակումները հեռացվել են»,- նշված է հոդվածում: BBC-ն առանձնացրել է նաև Լապշինի դեռևս չջնջված երկու հրապարակումները, որտեղ նա նշում է. «Կարդալով ադրբեջանական մեդիան՝ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանությունները և լրագրողները մտածում են, որ իրենց ժողովուրդը ապուշ է», «Ադրբեջանը չի կարող հարձակվել Ղարաբաղի վրա թե՛ քաղաքական և թե՛ ռազմավարական պատճառներով: Եթե կարողանային, ապա կանեին դա, չէ՞ որ 23 տարի ժամանակ ունեին»: BBC-ի հոդվածում նաև խոսվում է Լապշինի կնոջ մասին, ում չեն թույլատրել տեսակցել ամուսնուն դեկտեմբերի 15-ից հետո:

Բրիտանական Dailymail-ն արձանագրել է, որ բլոգերին ձերբակալել են Բելառուսում և արտահանձնել Ադրբեջանին՝ վիճարկելի տարածք այցելելու համար:

Իսրայելական Timesofisrael.com-ը, անդրադառնալով թեմային, նշում է, որ իսրայելցի բլոգերին ազատազրկել են, քանի որ նա, վիճարկվող տարածք այցելելով, անհանգստացրել է «միջինասիական ժողովրդի առաջնորդին»: Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը վիճարկելու հայցը առանց որևէ բացատրության մերժվել է տարբեր ատյանների դատարաններում, որոնց նիստերն անցել են դռնփակ ռեժիմով: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Լապշինը մի քանի հրապարակում է արել, որտեղ սուր քննադատության է արժանացրել Իլհամ Ալիևին:

Լապշինի բանտարկության փաստն արձանագրել է նաև «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը: Դեպքի հետ կապված որոշ մանրամասներ ներկայացնելուց զատ՝ հրապարակման մեջ նաև տեղ է գտել Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» աշխատանքները համակարգող Նինա Օգնիանովայի մեկնաբանությունը, որ Լապշինը «չպետք է բանտարկվի իր կարծիքը արտահայտելու կամ վիճարկելի տարածք այցելելու համար»:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու՝ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան
Ամենադիտված