Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 

Լապշինի գործը՝ որպես քաղաքական բազմակողմ «գործարք». դրա նպատակներն ու հնարավոր հակաքայլերը

Հասարակություն

Արևելագետ Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախօրեին Բելառուսի կողմից միաժամանակ Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական իշխանություններին արտահանձնելու «գործարքի» առանցքային նպատակն աղմուկն է՝ դիվանագիտական և քարոզչական աղմուկը, որն, ի դեպ, անհերքելիորեն փոխշահավետ է և՛ Մինսկի, և՛ Բաքվի համար: Նման եզրահանգման համար, համենայն դեպս, անհրաժեշտ հիմքեր է ստեղծում, վստահաբար, կողմերի միջև ամենբարձր մակարդակով փոխհամաձայնեցված(հաշվի առնելով ավտորիտար վարչակարգերի առկայությունն այդ երկրներում և, դրան հարակից, իրավական, դատական մարմինների կախվածությունը բարձրագույն իշխանություններից) գործողությունների շղթան, որը տեղ է գտել ցայժմ:

Նախ և առաջ, անհրաժեշտ է ընդգծել բուն արտահանձնման «գործարքի» հապճեպությունը, խորհրդավորությունը և Լապշինին լիովին նաև դիվանագիտական և հյուպատոսական միջամտությունից մեկուսացնելու իրողությունը: Վերոնշյալը ևս ավելի է մեծացնում դիվանագիտական և քարոզչական աղմուկն այդ խնդրի շուրջ:

Իսկ «քաղաքական առևտրի» ի՞նչ տարրեր է պարունակում և, առհասարակ, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործընթացի մասնակից կողմերից յուրաքնաչյուրը՝ հարցին նման հնչեղություն հաղորդելով:

1. Բելառուսի բարձրագույն իշխանությունների պարագայում սա հստակ հակաքայլ է՝ ընդդեմ Ռուսաստանի՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում ռուս-բելառուսական հարաբերություններում աճած լարվածության իրողությունը, ինչպես նաև՝ սեփական հանրությանն ուղղված հստակ PR քայլ է՝ նախագահի «քաղաքական սկզբունքայնությունն» ու կշիռն ընդգծելու նպատակով: Մյուս կողմից, ընդառաջելով Ի.Ալիևի խնդրանքին, Ա.Լուկաշենկոն ձեռք է բերում հերթական խաղաքարտը, որը ցանկացած այլ նպատակով կարող է օգտագործել Բաքվի վարչակարգից որևէ այլ հարցում էական զիջումներ կորզելու նպատակով:

2. Ադրբեջանի դեպքում խնդրի կիրառելիությունն առավել բազմավեկտոր է՝
ա) Նախ և առաջ ընդգրկում է Հայաստանի, Արցախի դեմ, առանձնահատուկ ընդգծված անձամբ Ի.Ալիևի և նրա գլխավորած վարչակարգի հերթական դիվանագիտական «հաղթանակը» մատնանշելու, ՀՀ իշխանությունների «անկարողությունը» և՛ հայ, և՛ միջազգային հանրության շրջանում ի ցույց դնելու ուղղությունները:

բ) Ուղղված է Հայաստան-Բելառուս, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում լարվածության խորացմանը, ինչը նպատակ է հետապնդում՝ նաև զուգահեռաբար նշված երկրների մասնակցությամբ և, որոշակի առումով, Ադրբեջանի շահերին հակասող տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում արհեստական խոչընդոտներ առաջացնելու, նաև՝ Բելառուսի էներգետիկ ոլորտում, ի հակակշիռ Ռուսաստանի, որոշակի շահերի առարկայացնելու:

գ)Հստակ մեսիջ է՝ ուղղված ադրբեջանական հանրությանը, որի դրդապատճառը, վերջին օրերին Արցախ-Ադրբեջան սահմանային լարվածության հրահրման իրողության հետ համատեղ, երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամը ժամանակավորապես մոռացության տալուն, ադրբեջանական հասարակության կողմից արցախյան հիմնախնդրում դրական տեղաշարժերի պահանջը բավարարելուն միտված մակերեսային փորձերն են:

Հ.Գ.1. Ակնհայտ է, որ առկա դիվանագիտական և քարոզչական աղմուկը փոքր-ինչ մեղմվելուց հետո՝ գուցե ընդամենն օրեր անց, Ադրբեջանի իշխանությունները «կվաճառեն» Լապշինի ազատությունը Մոսկվային կամ Թել Ավիվին՝ կախված թե կողմերից որն առավել շահեկան առաջարկ կներկայացնի:

Հ.Գ. 2. Վերոնշյալը հաշվի առնելով՝ պետք է ծրագրվեն և հապճեպ կերպով իրականացվեն հայկական կողմի, որպես գործընթացի անուղղակի մասնակցի, հակաքաքայլերը, որոնք և՛ դիվանագիտական, և՛ քարոզչական հարթություններում պետք է ուղղվեն Ադրբեջան-Ռուսաստան, Ադրբեջան-Իսրայել, Բելառուս-Ռուսաստան, Բելառուս-Իսրայել հարաբերություններում առկա խնդիրների խորացմանը, այլ ոչ բնավ՝ նաև Երևանի դեմ ծրագրված վերոնշյալ գործողություններին անուղղակիորեն աջակցելուն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան
Ամենադիտված