«Փաստ». Բուլկի Արամի համար կկուն կկանչի փետրվարի 10–ին
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մենք արդեն գրել ենք «ստաժավոր» նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ)' Կոտայքի մարզում նախընտրական արշավ սկսելու մասին: Նա ղեկավարում է այդ տարածքի ՀՀԿ–ն: Գրել էինք նաև որոշ կուսակիցների նկատմամբ նրա հաթաթաների մասին:
Օրերս ՀՀԿ վերնախավը Հարությունյանին հասկացրել է, որ շատ չակտիվանա: Նրան ուղղակի ասել են, որ կուսակցությունը կարող է մտքափոխ լինել ու նրան չթողնել ռեյտինգային պայքարի: Պատճառը մութ պատմություններն են' նրա նախարար եղած ժամանակ (խոշոր կաշառք և այլն):
Արամ Հարությունյանին խոստացել են փետրվարի 10–ին, կուսակցության ԳՄ նիստից հետո իր հարցով վերջնական որոշում կայացնել:
Արամին թույլ կտա՞ն մասնակցել ռեյտինգային ցուցակով, թե՞ նա վերջին շանսից էլ կզրկվի, պարզ կդառնա ապագայում»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: