«ժողովուրդ». Մարդն ինչպե՞ս իր ձեռքով իր «ողնաշարը կոտրի». Արման Սահակյանը ճոխ գնումների մեջ է
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, իր կուսակից ընկերներից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին շարունակում է պետբյուջեի հաշվին հարստացնել:
Բանն այն է, որ այս վարչությունը տեղակայված է Տիգրան Մեծի 4 հասցեում՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին պատկանող շենքում, որին ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, տարեկան 10 մլն 608 հազար դրամ վարձավճար է մուծում: Արման Սահակյանի ղեկավարած կառույցը նաեւ որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից. որոշվել է գնել համակարգիչ՝ 750 հազար դրամ արժողությամբ, եւս 14 համակարգիչ էլ նախատեսված է ձեռք բերել արդեն շուկայական գներով՝ 260 հազար դրամով:
Ի դեպ, վերջերս վարչապետը նրան հորդորել էր անբարեխիղճ կառավարիչների «ողնաշարները կոտրել», բայց ոնց հասկանում ենք՝ հազիվ թե նա սկսի իր ողնաշարը կոտրելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: