Կցանկանայի դառնալ «Ռեալի» նախագահը. Ռաֆաել Նադալ
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը խոստովանել է, որ ապագայում կցանկանար դառնալ «Ռեալի» նախագահ:
«Երբեք չես իմանա, թե ինչ կարող է պատահել: Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ ֆուտբոլ, որ «Ռեալ»-ն իմ թիմն է: Այժմ դրա մասին խոսելը փոքր ինչ ուտոպիական է, բայց եթե հարցնեք, իհարկե կցանկանայի դառնալ ակումբի նախագահը:
Ամեն դեմքում մենք հիմա էլ ենք լավ աշխատում, հիանալի նախագահ ունենք: Չեմ կարծում, որ ինչ որ բանի համար պետք եմ «Ռեալին»,–Նադալի խոսքը մեջբերում է as-ը: