Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում 

«Առեքսիմբանկ»-ի աշխատակիցը սպանել է տարադրամի փոխանակմամբ զբաղվողին

Իրավունք

Այսօր՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես Արմավիրի մարզից Tert.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, համատեղ իրականացնելով օպերատիվ տվյալները, «Զվարթնոց» օդանավակայանից սպանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 33-ամյա Մարատ Սարգսյանին:

Ոստիկանությունը, օպերատիվ իրավիճակի վերահսկման արդյունքում, պարզել է, որ այսօր Մ. Սարգսյանի և Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 48-ամյա Մայիս Խաչիկյանի միջև տարադրամի փոխանակման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ. Սարգսյանը սպանել է Մ. Խաչիկյանին, որից հետո իր անձնական օգտագործման մեքենայով սպանվածի մարմինը տեղափոխել է անհայտ ուղղությամբ, իսկ ինքը՝ դիմել փախուստի:

Գ. Շամշյանը հայտնում է, որ էջմիածինցիներն իրեն պատմել են, որ Մ. Խաչիկյանը զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ, իսկ սպանություն կատարողը աշխատում է «Առեքսիմբանկի» Էջմիածնի մասնաճյուղում՝ որպես վարկային բաժնի առաջատար մասնագետ:

Այս պահին ոստիկանության կողմից ստեղծվել են օպերատիվ-քննչական մի քանի խմբեր, որոնք առանձին-առանձին ղեկավարում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Զաքարյանը, Վաղարշապատի ոստիկանության պետ Գևորգ Խաչատրյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Գոռ Ավանեսյանը:

Արդեն հայտնաբերվել է հանցագործություն կատարողի՝ «Նիսան» մակնիշի 30 ԼՏ 778 համարանիշի ավտոմեքենան Վաղարշապատից դեպի Չյոբանքարա գյուղ տանող գերեզմաններում, իսկ ավտոմեքենայից մոտ 5 կմ հեռավորության վրա՝ անջուր ջրանցքի մեջ հայտնաբերվել է սպանվածի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածների հետքեր: Գ. Շամշյանը հայտնել է, որ սպանություն կատարած բանկի աշխատակիցը քննչական խմբին մատնացույց է արել այն վայրը, որտեղ հանցագործությունը կատարելուց հետո ավազի մեջ է շպրտել դանակը: Այդ հատվածում` Մաշտոցի փողոցի առաջին փակուղու 2-րդ տան մոտ, նա ավազի միջից հանել և քննչական մարմնին է ներկայացրել սպանության գործիք դանակը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, նա արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 104 հոդված 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններ
Ամենադիտված