«Փաստ». Ռուստամ Գասպարյանը ազատամարտիկներին հորդորում է ընտրել գեներալ Սեյրանին
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նախկին ԲՀԿ–ական, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Սև հովազ» ՀԿ նախագահ Ռուստամ Գասպարյանն այս ընտրություններում ոչ միայն սատարում է Էջմիածնում առաջադրվող ՀՀԿ–ական գեներալ Սեյրան Սարոյանին, այլև անմիջականորեն ընդգրկված է նրա նախընտրական շտաբի աշխատանքներում:
«Փաստին» հասած տեղեկություններով, Գասպարյանն այժմ հանդիպումներ է ունենում ազատամարտիկների հետ՝ հորդորելով ընտրել Սեյրան Սարոյանին: Տեղեկություններ կան, որ չառաջադրվելու ու գեներալ Սարոյանին սատարելու դիմաց Ռուստամ Գասպարյանին խոստացվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնը:
Դաշնակցությունից Էջմիածնում առաջադրվելու է Անդրանիկ Կարապետյանը, ով Էջմիածնի հանրախանութի տիրոջ՝ Զարզանդ Կարապետյանի որդին է ու այժմ աշխատեցնում է քաղաքի «Տաշիր պիցցան»:
«Հայկական վերածնունդի» հույսը Էջմիածնում ևս մի գործարարի տղա է»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: