Ռոնալդուն` Անգլիայի առաջնության պատմության լավագույն լեգիոներ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն FourFourTwo վարկածով՝ Անգլիայի առաջնության պատմության 100 լավագույն լեգիոներների թվում զբաղեցրել է առաջին տեղը:
Ռոնալդուն մանչեսթերյան թիմում հանդես է եկել 2003/09թթ-ին և երեք անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայում և նվաճել է իր առաջին «Ոսկե գնդակը»:
Տասնյակում են նաև «Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերիի Անրին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ էրիկ Կանտոնան, Դենիս Բերկամպը, Դիդյե Դրոգբան, Սերխիո Ագուերոն, Ջանֆրանկո Ձոլան, Պատրիկ Վիերան, Պետեր Շմեյխելը և Դավիդ Ժինոլան: