«Ալավես»-ի երկրպագուները ծեծի են ենթարկել «Բարսելոնա»-ի երկրպագուներին (տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի առաջնության 22-րդ տուրում` «Ալավես»-ի և «Բարսելոնա»-ի խաղից առաջ երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Դաշտի տերերի երկրպագուն հարձակվել է կատալոնյան թիմի երկրպագուների վրա, որոնցից մի քանիսը վնասվածք են ստացել:
Այս մասին տեղեկացնում է As-ը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումն ավարտվել էր «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 6:0 հաշվով: