Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 

Սա կարելի է կոչել իրավական սանձարձակություն. փաստաբանին չեն թողնում տեսակցել Վահան Շիրխանյանի հետ

Հասարակություն

ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի փաստաբանին մերժել են հանդիպել պաշտպանյալի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահան Շիրխանյանի իրավապաշտպան Հայկ Ալումյանը:

«Նախկինում ես ասել եմ, որ պարոն Շիրխանյանի հետ հարազատների հանդիպումները և հեռախոսազրույցներն արգելվել էին: Կապը արտաքին աշխարհի հետ՝ մնացել էր միայն իմ միջոցով, սակայն շաբաթ օրը հերթական անգամ ցանկացա տեսակցել պարոն Շիրխանյանի հետ, բայց ինձ գրավոր մերժեցին: Կարելի է ասել, որ նա կատարյալ մեկուսացման մեջ է պահվում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ սեփական պաշտպանի հետ արգելել տեսակցությունը՝ աննախադեպ երևույթ է և չի լսել ինքը, որ Հայաստանում որևէ մեկի հետ նման դեպք եղած լինի:

Փաստաբանն ընդգծեց, որ փետրվարի 11-ից չի կարողանում տեսակցել Վահան Շիրխանյանի հետ: Գրություն են տվել, որտեղ գրված է, որ Վահան Շիրխանյանը չի ցանկացել դուրս գալ իր խցից և ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ. «Նա արդեն վեց ամիս է՝ ինքնուրույն չի կարողացել գալ տեսակցության, միշտ օգնել են իրեն՝ թևատակերից բռնած: Հիմա իրավիճակը փոխվել է և արդեն չեն էլ ուզում օգնել, որպեսզի գա ինձ հետ տեսակցելու»:

Հայկ Ալումյանը նշեց, որ առաջարկել է քրեակատարողական հիմնարկին՝ թույլ տալ, որպեսզի ինքը գնա իր պաշտպանյալի մոտ, սակայն կրկին մերժում է ստացել: Խնդրել է՝ գոնե Վահան Շիրխանյանին փոխանցել նրա գործի հետ կապված փաստաթուղթը, որը ստացել են եվրոպական դատարանից, ի պատասխան՝ ստացել է մերժում. «Սա արդեն կարելի է կոչել իրավական սանձարձակություն: Այս սանձարձակությունը միգուցե կապված է այն բանի հետ, որ Եվրոպական դատարանից Հայաստանի Հանրապետությունը Վահան Շիրխանյանի գործի հետ կապված ստացել է հինգ տարբեր հարցեր, որոնց պետք է պատասխանի սեղմ ժամկետում՝ մինչև փետրվարի 22-ը»:

Փաստաբանը նշեց, որ այդ բոլոր հարցերը վերաբերում են Շիրխանյանի առողջական վիճակին, նրան ցուցաբերվող բժշկական օգնությանը, ինչպես նաև՝ ինչ հիմքերով է պետությունն ուզում նրան տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են արգելել փաստաբանին՝ տեսնել իր պաշտպանյալին, Հայկ Ալումյանը պատասխանեց.

«Մերժման պատրվակը եղել է այն, որ դա արգելված գոտի է, որտեղ մուտքը արգելված է, քանի որի այդ խցում կան նաև այլ մարդիկ»:

Ըստ իրավապաշտպանի՝ պատճառը խորքային է՝ փորձում են կոտրել Վահան Շիրխանյանի դիմադրությունը և ընկճել հոգեբանորեն, ինչը, սակայն, չի հաջողվում:

Հայկ Ալումյանի խոսքով՝ ակնկալիքներ այս դատական նիստից՝ չունեն, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս հերթական անգամ ներկայանալ դատարան. «Հերթական անգամ ասելու են, որ հնարավորություն չունեն պատգարակով նրան տեղափոխել դատարան: Այս վիճակից ես, ելք՝ առայժմ չեմ տեսնում: Անգամ դատարանի պահանջով նրա բժշկական փաստաթղթերը չեն ներկայացվում, իսկ առանց դրանց, ինչպես հայտարարեց դատարանը, չի կարողանում պարզել՝ պարոն Շիրխանյանի վիճակն իրականում թույլ չի՞ տալիս նրան ներկայանալ դատարան, թե՞ դա այլ բաների հետ է կապված: Բժշկական փաստաթղթերը քրեակատարողական հիմնարկը չի տալիս: Այս իրավիճակից միակ ելքը մնում է Եվրոպական դատարանը և, բարեբախտաբար, անցել ենք գործի»:

Նշենք, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Ամենադիտված