CNN-ը հայտնել է սոցցանցերի հետ աշխատող թիմն ընդլայնելու Թրամփի պլանների մասին
ԱՄՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է ընդլայնել այն թիմը, որն զբաղվում է սոցիալական ցանցերի իր օգտահաշիվներով: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով պետության ղեկավարի վարչակազմի աղբյուրներին:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, առաջիկա օրերին Սպիտակ տանը կհայտնվեն նոր աշխատակիցներ, որոնք կաշխատեն Twitter-ում, Facebook-ում եւ Instagram-ում պետության ղեկավարի հրապարակումների վրա: Ներկայում հաղորդագրություններով զբաղվում է Թրամփն ինքը եւ սոցիալական ցանցերի գծով տնօրեն Դեն Սքավինոն: Վերջինը, ինչպես նշվում է, հրապարակում է այն գրառումները, որոնք որ նրան թելադրում է պետության ղեկավարը:
ԱՄՆ-ի նախկին նախագահի՝ սոցիալական ցանցերով զբաղվող թիմում աշխատում էր քսան մարդ: Այն գլխավորում էր Twitter-ի նախկին փոխնախագահ Ջեյսոն Գոլդմանը:
Փետրվարի 8-ին հեռուստաալիքը հայտնել էր, թե Թրամփը հիասթափված է Շոն Սփայսերի առաջին երկու շաբաթվա աշխատանքից, որը համատեղում է երկու պաշտոններ: Սպիտակ տան ներկայացուցիչը լինելուց զատ, նա նաեւ զբաղեցնում է հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը: Այդ կապակցությամբ որոշում էր ընդունվել Սփայսերի գործընկեր գտնել եւ նրան հանձնարարել հասարակայնության հետ կապերը: