«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է աստղաբաշխական գումար տալ «Տորինո»-ի ֆուտբոլիստի համար
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստ է հերթական աստղաբաշխական գումարը ծախսել ֆուտբոլիստի ձեռբերման համար:
«Տորինո»-ի հարձակվող Անդրեա Բելոտին հայտնվել է մանչեսթերյան թիմի ուշադրության կենտրոնում: Ակումբի ներկայացուցիչներն արդեն ներկա են եղել ֆուտբոլիստի խաղին և գոհ են մնացել: Ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ ունի 4 տարվա պայմանագիր և հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է TUTTOMERCATOWEB-ը:
«Տորինո»-ի կազմում Բելոտին մասնակցել է 59 խաղի և դարձել է 30 գոլի հեղինակ: