«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան 

ՄԻԵԴ-ում ՀՀ շահերը պաշտպանված են. Կոստանյանը հիմնավորում է

Վերլուծական

ՀՀ նախագահի խորհրդական և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տալուց հետո երեկ Շանթ հեռուստաընկերության եթերում առաջին հարցազրույցը տվեց, որտեղ անդրադարձավ այս օրերին մեր հասարակությանը հուզող մի շարք թեմաների: Կոստանյանը խոսեց Բելառուսի կողմից Արցախ այցելած բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փաստին: Ըստ նախագահի խորհրդականի, այստեղ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Ադրբեջանի և Բելառուսի գործողությունները, որոնք մեկը մյուսով պայմանավորված են և իրենց ամբողջությամբ խախտում են մարդու հիմնարար իրավունքները. Լապշինի դեպքում՝ տեղաշարժվելու և խոսքի ազատության իրավունքը: Ընդ որում, եթե Ադրբեջանի սահմանի խախտում է դիտվում այն փաստը, որ Լապշինը ՀՀ տարածքով մուտք է գործել Արցախ, ապա դա միանշանակ այդպես չէ, հետևաբար, ռուս բլոգերի ձերբակալման և այնուհետև Ադրբեջանին արտահանձնման իրավական հիմքերը, մեղմ ասած, հեղհեղուկ են:

Կոստանյանը փաստեց, որ էքստրադիցիայի համար բավարար իրավական հիմքեր չկային, քանի որ արտահանձման պահանջի հիմնավորումը պետք է պարունակի առնվազն երկու փաստ. առաջինը՝ պահանջող երկրում ևս այդ արարքները պետք է լինեն հանցավոր, երկրորդ՝ պետք է բացառվի քաղաքական հետապնդման հնարավորությունը: Բոլորս էլ քաջ հասկանում ենք, որ Լապշինի դեպքում՝ անգամ այս իրավական պահանջների մինիմումը չի կատարվել:

Կոստանյանի կարծիքով՝ ՀՀ և Բելառուսի պատկան մարմիններն, անշուշտ, քննարկման առարկա դարձրել են այս խնդիրը, որն ի հայտ եկավ և որոշակի ստվեր գցեց հայ–բելառուսական բարեկամական հարաբերությունների վրա: Կոստանյանն իր հարցազրույցում զուգահեռներ անցկացրեց Լապշինի և Պերմյակովի գործերի միջև, այն ժամանակ ևս ՌԴ քաղաքացու էքստրադիցիայի հարց էր բարձրացվում, սակայն ըստ հաղորդավարի՝ ռուսական կողմը համառում էր: Այն փաստը, որ Պերմյակովի դատավարության ողջ գործընթացն իրականացվեց ՀՀ տարածքում, Հայաստանի դատարանի կողմից, ՀՀ դատախազը պաշտպանեց մեղադրանքը, ՀՀ դատարանն էր որոշում Պերմյակովի իրավունքների իրացումը, Հայաստանի դատարանը հանուն ՀՀ դատավճիռ արձակեց, և այսօր էլ Պերմյակովի դատավճիռը բողոքարկվում է ՀՀ, այլ ոչ թե ՌԴ դատարանում՝ ինքնին խոսում է այն ահռելի ծավալի աշխատանքների մասին, որոնք այդ ընթացքում տարվել են Գլխավոր դատախազության և մասնավորապես՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից: Վերջինիս պրոֆեսիոնալիզմն ու մինչև վերջ ՀՀ շահերը պաշտպանելու կամքը նպաստեցին, որ այս գործում որևէ կերպ չխախտվեն ՀՀ քաղաքացիների իրավունքները և կայացվի  օրենքի տառին և ոգուն համահունչ, արդար դատավճիռ: Պարզից էլ պարզ է, թե ինչպիսի խնդիրների է բախվել այն ժամանակ գլխավոր դատախազ Կոստանյանը, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը լրջագույնս է մոտեցել խնդրի լուծմանը՝ ելնելով պետության և քաղաքացիների շահերից:

Կոստանյանը միևնույն ժամանակ վստահություն հայտնեց, որ ՀՀ պատկան մարմինները կկենտրոնանան հենց Ադրբեջանի դեմ իրավական հայցերի վրա: Այն պայմաններում, երբ հայցերը կներկայացվեն, ՀՀ կառավարությունն այս գործընթացներում կներգրավվի որպես երրորդ կողմ: Նախագահի խորհրդականը փաստեց, որ մեր իրավապաշտպանները շատ արդյունավետ են աշխատել նաև ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված վայրագությունների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը բարձրաձայնելու ուղղությամբ: Հարյուրավոր հայցեր են ներկայացվել Եվրոպական դատարան: Ադրբեջանական կողմն իր հերթին Եվրոպական դատարան է ուղակել շուրջ 700 հայց: Իսկ փաստը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարությունը ստացել է ընդամենը 5 հայց և դա նշանակում է, որ Եվրոպական դատարանը ՀՀ դեմ ներկայացված հայցերից վարույթ է ընդունել ընդամենը 5-ը, այնինչ՝ ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված հայցերից  23-ն արդեն վարույթ է ընդունվել:


Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում
Ամենադիտված