ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Հետաձգում են…

Վերլուծական

Խոստովանենք, թե ոչ, համակերպվենք այդ մտքի հետ, թե ինքներս մեզ հետ կռիվ տանք, փաստը մնում է փաստ, որ Հայաստանում ամենաքաղաքականցված, իսկ ավելի ճիշտ՝ կուսակցականացված ոլորտներից մեկը կա ու շարունակում է մնալ կրթության ոլորտը. բոլոր գլխավոր բուհերի ուսումնական խորհուրդները կուսակցականացվածության գերբարձր մակարդակ ունեն, և դա անհերքելի իրողություն է:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում կուսակցականացվածության երևույթը, պետք է խոստովանել, տասնամյակների պատմություն ունի. ինչպես հայտնի է, դեռևս Կոմունիստական կուսակցության հեգեմոնիայի տարիներին էր նմանատիպ ոչ բարի ավանդույթ ձևավորվել, որն էլ իներցիայի օրենքով այսօր ժառանգվել է մեզ, ու բուհերն, ազատամտության օջախներ, ինտելեկտուալ դիսկուրսների հարթակներ լինելու փոխարեն, այսօր վերածվել են յուրատեսակ կուսակցական շտաբների, ուր այլախոհությունը, մեղմ ասած, այնքան էլ չի խրախուսվում:

Երբ Լևոն Մկրտչյանը նոր-նոր էր ստանձնում ԿԳ նախարարի պաշտոնը, շատերը կհիշեն՝ ամեն գնով փորձում էր աշխուժություն դրսևորել. նոր մտահղացումների մասին էր բարձրաձայնում, փորձում էր խոսել վաղուց ոլորտում իրենց զգացնել տվող, բայց չբարձրաձայնվող խնդիրներից և այլն: Մի խոսքով՝ փորձում էր ապացուցել, որ ինքն աշխարհի ամենալավ ԿԳ նախարարն է: Այդ մտահղացումներից մեկն էլ, պետք է նկատել՝ Հայաստանի գերկուսակցականացված բուհական համակարգի բարեփոխելն էր. Մկրտչյանը սեփական նպատակներից մեկն էր հայտարարում բուհերի ապակուսակցականացումը:

Եվ ահա պարզվում է՝ արդեն իսկ կառավարությունում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որի՝ ԱԺ քննարկմանը ներկայացնելու ժամկետները, սակայն, դեռևս մինչև վերջ հստակեցված չեն: Այլ կերպ ասած՝ այդպես էլ դեռևս հայտնի չէ, թե երբ է այն ընդունվելու, վավերացվելու: Նշենք, որ այս օրենքում խոսք է գնում նաև բուհերի ապակուսակցականացման անհրաժեշտության մասին ու ընդունվելու դեպքում կարող ենք ասել, որ այս ասպարեզում գոնե ինչ-որ առաջընթաց քայլ, այնուամենայնիվ, տեղի կունենա:

Հասկանալու համար, թե հատկապես ինչի հետ է կապված սույն օրենքի ընդունման ձգձգումները կամ ինչու է ԿԳ-ն ամեն կերպ հապաղում ապակուսակցականացնել ԲՈւՀ-երը, թերևս, այնքան էլ դժվար չէ կռահել. առնվազն պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ այս ձգձգումների պատճառը Հայաստանում սկիզբ առած նախընտրական սեզոնն է: Ինչ էլ Լևոն Մկրտչյանի մտքով անցնի, ինչպիսի վեհ նպատակներ էլ դաշնակցական նախարարը հետապնդի, ակնհայտ է, որ նա չունի գործելու այն ազատությունը, որը միգուցե կցանկանար ունենալ. ապակուսակցականացնել բուհերը, թե՝ ոչ, կամ՝ թե հատկապես որ կուսակցությանը նախապատվություն տալ, Լևոն Մկրտչյանը չէ, որ որոշելու է: Եվ հետո՝ ինչո՞ւ գնալ որոշ ուժերի հետ հակամարտության ճանապարհով, երբ ընդունված խաղի կանոնները կարելի է ծառայեցնել և սեփական կուսակցության օգտին ու, ասենք, ձեռքի հետ դաշնակցականացնել դպրոցները՝ տնօրենների պաշտոններում հաստատելով Դաշնակցության նկատմամբ առանձնակի ջերմ զգացմունքներ տածող թեկնածուներին. այսկերպ գոհ կմնան բոլորն՝ առանց բացառությունների. թքա՛ծ, թե դրանից չի տուժի կրթական համակարգը կամ կրթության որակը:

Ցավոք, Հայաստանում որոշումներ ընդունելու, դրանք կյանքի կոչելու նախապայմանը կա և մնում է չոր քաղաքականությունն, ու ամեն մի որոշում կամ նախաձեռնություն, որքան էլ կառուցողական բնույթ այն կրի, երբեք կյանքի չի կոչվում, եթե քաղաքականապես ձեռնտու չէ. սա է մեր իրականությունը, որից ոչ ոք ոչ մի տեղ չի կարող փախչել. նախ՝ քաղաքականությունը ու  հետո միայն մնացյալը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Ամենադիտված