Կհրապարակենք, թաքուն հո չե՞նք պահելու. ՀԱԿ-ի խոսնակ
ՔաղաքականԿենտրոնական ընտրական հաձնաժողովը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ցուցակների ներկայացման վերջնաժամկետ է սահմանել փետրվարի 16-ը: Այսօր արդեն փետրվարի 15-ն է, սակայն Հայ ազգային կոնգրեսը դեռ չի հրապարակել իր համամասնական ցուցակը:
ԼՈւՐԵՐ-com-ը փորձեց պարզել՝ ՀԱԿ-ը ե՞րբ է պատրաստվում հրապարակել իր ցուցակը:
«Վաղը վերջնաժամկետն է, այսօր կամ վաղը կհրապարակենք, թաքուն հո չե՞նք պահելու»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: