ԿԸՀ-ն հաստատել է տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ցուցակները
ՔաղաքականՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 15-ի արտահերթ նիստի ժամանակ հաստատել է տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ցուցակները, որոնք ներկայացրել են կուսակցություններն ու դաշինքները։
Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է եղել՝ տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման ու ԿԸՀ կողմից 2016-ի դեկտեմբերի 16-ին կայացված որոշման մեջ լրացումներ անելու մասին։
Հիշեցնենք, որ վաղը, փետրվարի 16-ին, լրանում է այն ժամկետը, երբ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ-ին։