00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենայինՍիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվում

«Փաստ». «ՀՀԿ համապետական ցուցակը «գաղջ» անվանողները խնդիր ունեն ամեն կերպ սևացնել հանրապետականին». Խոսրով Հարությունյան

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀԿ–ի համապետական ցուցակի առաջին համարների հրապարակումից հետո այն դարձավ հասարակական լայն քննարկումների թեմա: Որոշներն անգամ հասցրեցին այն «գաղջ» և «ոչինչ չասող» անվանել: Շատերի համար այդպես էլ հասկանալի չեղավ, թե օրինակ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն, ով օրերս է դարձել ՀՀԿ անդամ, ինչու զբաղեցրեց այդ ցուցակի 5–րդ հորիզոնականը:
Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն, ով այս անգամ կրկին ընդգրկվել է ՀՀԿ համապետական ցուցակում, «Փաստի» հետ զրույցում ՀՀԿ–ի համապետական ցուցակը գաղջ համարողներին խորհուրդ տվեց նախ սեփական կուսակցական ցուցակները համեմատել ՀՀԿ–ի ցուցակի հետ, նոր միայն նման գնահատական հնչեցնել:
«Եթե գաղջի մասին է խոսքը, գուցե լավ չենք հասկանում, թե ինչ են ուզում ակնարկել «գաղջ» ասելով, բայց ես չեմ կարող համաձայնել այդ տեսակետի հետ, որովհետև դա իրականության հետ որևէ կապ չունի: Նման մարդիկ պետք է փոխեն իրենց ակնոցները և մի քիչ ավելի բաց գույն ունեցող ապակիներով ակնոց դնեն, որպեսզի իրականությունն ավելի լավ տեսնեն»,– ասաց Խ. Հարությունյանը:
Խոսելով ցուցակի առաջին հնգյակում հայտնված նախարարների մասին նա նշեց, որ նրանք բոլորն էլ քաղաքական, պետական գործիչներ են, չնայած, որ կան այնպիսիք, որոնք քաղաքականության մեջ ամենափորձառուներից չեն:
«Այն, որ Արմեն Ամիրյանը քաղաքական դեմք է, քաղաքական պրոցեսում է և քաղաքականությամբ է զբաղվում, դա ակնհայտ է: Եվ ամենևին կապ չունի, թե նա երբ է դառել Հանրապետական կուսակցության անդամ: Հարկավոր է մտածել այն թեզի մասին, թե հանրապետական ցուցակի առաջին հնգյակում ինչ սկզբունքից ելնելով են նրանք ներգրավվել և ինչու է նրանց նախապատվություն տրվել»,– ասաց Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի կարծիքով, ամենայն հավանականությամբ, նախապատվություն է տրվել նրանց հանդեպ առկա հանրային կարծիքը, կշիռը հաշվի առնելով, որն ըստ Խ. Հարությունյանի՝ նորմալ է: Իսկ շատ հարցադրումներ, որոնք հնչեցվում է հասարակության կողմից, նրա համար ոչ միայն արհեստածին է, այլև՝ անհասկանալի:
«Շատերի մոտ ձվի մեջ մազ փնտրելու սինդրոմն է աշխատում, որն ինձ համար ուղղակի անընդունելի է: Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակի քննարկմանը, ապա ես պատրաստ եմ այն քննարկել այլ կուսակցությունների կողմից ռեյտինգային ցուցակները ներկայացնելուց հետո միայն: Բայց հաշվի առեք, որ այսօրվա դրությամբ Հանրապետականից բացի ոչ մի կուսակցություն կամ դաշինք ոչ իր' համապետական և ոչ էլ ռեյտինգային ցուցակը չի հրապարակել, քանի որ, իմ կարծիքով, նրանք նման ցուցակներ չունեն»,– ասաց Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի կարծիքով նման ցուցակներ մյուսները չեն կարողանում ներկայացնել, քանի որ իրականում դրանք կազմելու հարցում բավականին դժվարություններ կան: Իսկ այդ դժվարություններն էլ իրենց հերթին խոսում են այն մասին, որ ամենաբարձր իշխանական դիրքերի հավակնող ուժերն անգամ նույնիսկ սեփական քաղաքական ակտիվն ու պոտենցյալը չունեն: Հակառակ դեպքում դրանք վաղուց արդեն հրապարակված կլինեին:
«Ես չեմ ասում, որ Հանրապետականի ցուցակը կամ այնտեղ ընդգրկված անձնավորությունները, այդ թվում նաև՝ ես անխոցելի են, բայց եթե ուզում ենք վերլուծել, ապա այն պետք է համեմատել մյուս կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակների հետ: Չի բացառվում, որ ՀՀԿ–ի ցուցակն ամենալավագույնը չէ, բայց մյուսներինը հրապարակելու ժամանակ կարող է պարզվել, որ դրանք ընդհանրապես հիասթափեցնող են: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի համապետական ցուցակին, ապա այն «գաղջ» չէ և այնտեղ կան մարդիկ, որոնք կարող են նույնիսկ այլ կուսակցությունների ներկայացուցիչներին դասավանդել»,– ասաց Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի կարծիքով' ՀՀԿ–ի ներկայացված ցանկը հասարակության կողմից նման գնահատականի արժանացնելը խոսում է նաև այն մասին, որ մնացած քաղաքական կուսակցությունները ՀՀԿ–ի համեմատ ավելի մրցունակ չլինելով, իրենց ռեյտինգը բարձրացնելու համար խնդիր ունեն ամեն կերպ սևացնել հանրապետականին»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 1015 անգամ

Լրահոս
19 Օգոս
«Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ելք»-ի գրոհներով«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում էԴևիդ Բեքհեմը դստեր համար լեգոյի 4000 դետալից խաղալիք-ամրոց է պատրաստելԹուրքիան նորից կպատերազմի Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ ՍուրենյանԼռության րոպեով կմերկնարկեն ֆուտբոլային դիվիզիոնի հանդիպումներըՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենային «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարզումներից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ, լուսանկար)Սիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԴԱԻՇ-ը հերթական ահաբեկչական գործողությունը կիրականացնի ՀռոմումԻ՞նչ է անում Ռուսաստանը Արցախի հարցի լուծման ուղղությամբՀայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է. Հրանտ Բագրատյան Էրդողանն ընդդեմ ՄերկելիԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրելԱթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չերչիյանն էԹուրքիան ԵՏՄ-ո՞ւմՎերա Բրեժնևայի սեքսուալ դուստրը հանգստանում է Իտալիայում (լուսանկարներ)Ժիրինովսկին հրապարակայնորեն ներկայացրել է արտաամուսնական կապից ծնված որդունԹուրք պատմաբանի սկանդալային հայտարարությունըՊայթուցիկով ավանակը հայտնվել է ԻրաքումԿրեմլը սպառնում է Հայաստանի իշխանություններին...«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2 (տեսանյութ)Մարդկանց փաստի առջև են կանգնեցրել...Disney-ը պատրաստվում է առանձին ֆիլմ նկարահանել Օբի Վան Քենոբիի մասինԵրկրին Է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպըՄայրաքաղաքում կանցկացվի գարեջրի 4-րդ փառատոնըՆշանադրության կորած մատանին 13 տարի անց գտել են գազարի վրաԸմբշամարտի հավաքականները մեկնում են աշխարհի առաջնության ԵՏՄ-ն նոր մտահոգությունների տեղիք է տալիսՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքըՀայաստանը Շիրխանյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի հարցերին դեռևս չի պատասխանել. ՄԻԵԴ-ի ներկայացուցիչՁերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալըՀրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռըԲարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Սնեթ Լուիս. Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակըԲախումներ՝ «Էվերտոն»-ի խաղին (տեսանյութ, լուսանկարներ)Ինչ կարծիքի են նախկին եւ ներկա ՄԻՊ-երը բիզնես-օմբուդսմանի ինստիտուտի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին Օզիլը սիրելիի հետ՝ ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Կնոջը ծեծելու համար պատասխանատվության կենթարկվիՄոսկվայում անհետացել է երգիչ Եվգենի ՕսինըՆախագահը խորհրդակցություն է հրավիրել«Բեշիքթաշ»-ն Օզբիլիսի տրանսֆերի հարցում պատրաստ է բանակցություններիՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում
Ամենադիտված