Ամեն ինչ կանենք «Յունայթեդի» դեմ հերոսություն գործելու համար. «Սենթ Էթյենի» գլխավոր մարզիչ
Sport«Սենթ Էթյենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղին.
«Դա շատ կարևոր խաղ է լինելու, բայց այն մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը չէ: Մենք միշտ էլ Եվրոպայի առաջնությանը լրջորեն ենք մոտեցել: Ամեն ինչ կանենք հերոսություն գործելու համար:
Խոսելով այն մասին, թե արդյոք ՊՍԺ-ի հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ ոգևորում է ֆրանսիական մյուս թիմերին, մարզիչն ասել է.
«Շնորհավորում եմ ՊՍԺ-ին: Բայց շատ մեծ տարբերություն կա «Սենթ Էթյենի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև, որպեսզի կարողանանք կրկնել փարիզյան թիմի հաջողությունը: ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» միջև նման տարբերություն չկա: Չնայած ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Հենց այս մտքով էլ մոտենում ենք խաղին»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: