ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Թուրքիա

2017-02-16 16:37:03

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 17-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:

Թուրքիայում նա կհանդիպի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ, քննարկումներ կիրականացվեն Սիրիայի Ռաքքա բնակավայրում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Դիտվել է 181 անգամ:

Լրահոս
24 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը