Ողբերգական դեպք Արարատի մարզում. որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. Shamshyan.com
ՀասարակությունՔիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի բժշկական խումբը կանչով մեկնել է Գոռավան գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից մահացած, նույն տանը բնակվող , 72-ամյա Հովհաննես Աղաջանյանի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով տաք հետքերով ձերբակալվել է նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: