Րաֆֆի Հովհաննիսյանն իր ցանկությամբ է 11-րդ հորիզոնականում. Արմեն Մարտիրոսյան
Քաղաքական«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրացուցակի համապետական հատվածում 11-րդ տեղն է զբաղեցրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ի դեպ, դաշինքի համամասնական ցուցակում Արմեն Մարտիրոսյանը զբաղեցնում է երկրորդ տեղը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի 11-րդ հորիզոնականում լինելուն՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ 11-րդ տեղը ևս անցողիկ է, և դա նրա նախընտրած տեղն է:
Հարցին՝ ինչպես է ստացվել, որ «Ժառանգության» փոխնախագահը համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում է, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ստացվելու խնդիր չկա. «Կուսակցության փոխնախագահը ես եմ եղել երկար ժամանակ, «Բարև Երևան»-ի ցուցակը ես եմ գլխավորել, և որևէ արտառոց բան չկա»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դաշինքի համամասնական ցուցակում է նաև քաղաքագետ, այժմ կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանը: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, սակայն, ցուցակում չէ իր կամքով: Սամվել Բաբայանը ևս ցուցակում չէ:
Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորների թիվը 148 է:
Ստորև ներկայացնում ենք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը.
Սեյրան Օհանյան
Արմեն Մարտիրոսյան
Վարդան Օսկանյան
Էլինար Վարդանյան
Վահագն Հովհաննիսյան
Անդրանիկ Թևանյան
Ստեփան Մարգարյան
Սուսաննա Մուրադյան
Գեղամ Նազարյան
Գառնիկ Սահակյան
Րաֆֆի Հովհաննիսյան