Դաժան ու ողբերգական դեպք Արարատ գյուղում. հայտնաբերվել է 79-ամյա կնոջ՝ ամբողջովին այրված ու հոշոտված դին

2017-02-16 23:48:47

shamshyan.com-ը գրում է.

«Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա: 

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի՝ ամբողջովին այրված և շների կողմից հոշոտված դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մարգարյանը միայնակ էր բնակվում և իր տանը պահում էր թափառող շներ: Տանը հայտնաբերվել են նաև սատկած շներ ու առնետներ»: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 5603 անգամ:

Լրահոս
28 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը