Սևամորթ դեռահասի և ոստիկանի պարամարտով տեսահոլովակը վիրուսային է դարձել (տեսանյութ)

2017-02-17 00:03:04

Ամերիկացի ոստիկանի եւ սեւամորթ դեռահասի պարը ներկայացնող տեսահոլովակը Համացանցում սրընթաց ժողովրդականություն է ձեռք բերում: Դրան ուշադրություն է դարձրել The Daily Mail հրատարակությունը:

Ջեյսոն անունով տղան ոստիկան Քոդի Ուիլյամսին կանչել է պարամարտի: Ուիլյամսի գործընկերը համաձայնել Է գոտեմարտը նկարահանել տեսահոլովակով, իսկ այնուհետեւ այն հարապարակվել է Նեշի օկրուգի (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) ոստիկանական ստորաբաժանման Facebok-ում:

Մրցակիցները հանդիպել են ավտոկայանատեղում եւ աշխույժ երաժշտության ներքո սկսել մարտը: Արդյունքում հաղթանակ է տարել դեռահասը, քանի որ սպա Ուիլյամսը սկսել է ծիծաղել եւ չի կարողացել շարունակել պարը:

Տեսահոլովակը մեկ օրում հավաքել է գրեթե 250 հազար դիտում եւ երեք հազար լայք:

 

Դիտվել է 1137 անգամ:

Լրահոս
28 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը