«Իրատես». Արարատում թեժ է լինելու. այնտեղ անձամբ վերահսկելու է ՀՀ ոստիկանապետը

2017-02-17 08:13:04

«Իրատես» թերթը գրում է.

«Այս շաբաթ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արարատի մարզում էր' խորհրդակցության։ Ինչո՞ւ նախընտրական փուլում ոստիկանապետը մեկնարկը սկսեց Արարատի մարզից։ Բոլորին ակնհայտ է, որ սա Հովիկ Աբրահամյանի «կալվածքն» է, որտեղ ՀՀԿ-ն փորձում է սեփական ուղղորդումները մտցնել։ Բնականաբար, ընտրություններն այստեղ չափից ավելի թեժ են լինելու, և խոսքը ոչ միայն ոմանց ընտրվելու, այլև ազդեցության ոլորտը պահպանելու մասին է։

Հովիկ Աբրահամյանի թիմը ամեն ինչ անելու է, որ մարզը մնա իր «տիրապետության» ծիրում, իսկ ՀՀԿ-ն, ի դեմս ոստիկանապետի, հասկացնում է, որ բոլոր հարցերը իրավական լուծում են ստանալու։ Ասում են, որ ընտրությունների ժամանակ Վլադիմիր Գասպարյանի անձնական վերահսկողության գոտում է լինելու Արարատի մարզը, և ցանկացած թեժացմանը արագ արձագանք է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 1350 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը