Ինչու է հրդեհվել «Արմենտել»-ի գրասենյակը
Արտակարգ ՊատահարՀՀ ԱԻՆ-ում փետրվարի 16-ին, ժամը 23:00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքում՝ «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում: ԼՈւՐԵՐ.com-ին ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ «Բիս 1» կանչով չորս մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր: Վնասվել է մեկ օդորակիչ, այրվել է կախովի առաստաղի մակերեսի 3 քառակուսի մետրը, մի փոքր ավելի առաստաղ ջերմությունից դեֆորմացվել է: Նախնական տեղեկություններով, ոստիկանության աշխատակիցը ծխահարվել է և հոսպիտալացվել:
Թե որն է եղել հրդեհի առաջացման պատճառը հարցին, ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այս պահին ուսումնասիրություններ են կատարվում: Կա վարկած, որ հրդեհն առաջացել է հոսանքի հետ կապված խնդիրների պատճառով:
Նշենք, որ հոսպիտալացված ոստիկանը գտնվում է է «Արմենիա» ԲԿ-ում: Նրա վիճակը գնահատվում է բավարար: