Ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում, ամենաքիչը՝ Արագածոտնի և Տավուշի մարզերում

2017-02-17 12:37:18

Այսօր ԿԸՀ-ում կազմակերպվել էր Մամուլի ասուլիս, որին մասնակցեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

2017թ-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար 9 քաղաքական ուժեր և դաշինքներ են առաջադրվել. ասուլիսին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Կա հինգ կուսակցություն, փաստաթղթեր է ներկայացրել 4 դաշինք, բոլորը միասին համապետական ցուցակներով ներկայացրել են 1539 քաղաքացիներ՝ որպես թեկնածուներ»,-նշեց Մուկուչյանը:

Ասուլիսի ընթացքում ամփոփելով համապետական ցուցակների արդյունքները, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ համապետական ցուցակներով ներկայացված 1539 քաղաքացի ներկայացվել է որպես թեկնածու: Տարածքային ընտրական ցուցակներում բոլոր կուսակցություններից ներկայացված թեկնածուների թիվը 1191 է:

Ըստ ներկայացված ցուցակների վերլուծության՝ տարածքային ընտրական ցուցակներով ամենաշատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում՝ շուրջ 110 քաղաքացի:

Ամենաքիչ առաջադրումները եղել են Արագածոտնի և Տավուշի մարզերում՝ յուրաքանչյուր մարզում 60 քաղաքացի:

Դիտվել է 1124 անգամ:

Լրահոս
30 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը