Հովհաննես Գաբուզյանը շարունակում է հաղթել

2017-02-17 18:24:10

Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում տեղի ունեցան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները:

5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Սլովակիան ներկայացնող Միլան Պաչերիցին, իսկ Հրայր Սիմոնյանը` Ֆրանսիան ներկայացնող Անդա Սաֆրանսկային:

6-րդ տուրում Գաբուզյանը առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Կիան Մաշմուլի նկատմամբ, իսկ Սիմոնյանը` պարտվեց վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն:

6-րդ տուրից հետո Գաբուզյանը վաստակած 5 միավորով առաջատարներից հետ է մնում կես միավորով, իսկ Հրայր Սիմոնյանն ունի 4.5 միավոր:

 

Դիտվել է 227 անգամ:


Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը