Հովհաննես Գաբուզյանը շարունակում է հաղթել
SportԻրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում տեղի ունեցան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները:
5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Սլովակիան ներկայացնող Միլան Պաչերիցին, իսկ Հրայր Սիմոնյանը` Ֆրանսիան ներկայացնող Անդա Սաֆրանսկային:
6-րդ տուրում Գաբուզյանը առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Կիան Մաշմուլի նկատմամբ, իսկ Սիմոնյանը` պարտվեց վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն:
6-րդ տուրից հետո Գաբուզյանը վաստակած 5 միավորով առաջատարներից հետ է մնում կես միավորով, իսկ Հրայր Սիմոնյանն ունի 4.5 միավոր: