Այսօր օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է

2017-02-17 13:55:07

Այսօր Պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, 31-րդ ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը  ծննդյան 20-ամյակն է:

2012 թ. Եվրոպայի երիտասարդների առաջնությանբրոնզե մեդալակիր է (148+173), 2014 թ-ինն Չինաստանում կայացած երիտասարդական օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանը դարձել է օլիմպիական չեմպիոն և  ռեկորդակիր (170+221):

2014 թ. նաև մասնակցել է պատանիների Եվրոպայի առաջնությունը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: 2016-ի  Ամառային օլիմպիական խաղերում նվաճել է Հայաստանի համար առաջին մեդալը` դառնալով արծաթե մեդալակիր ծանրամարտի մինչև 105 կգ քաշային կարգում՝ 417 կգ (190+227):

Շնորհավորում ենք Մարտիրոսյանին և մաղթում բազմաթիվ հաղթանակներ:

Դիտվել է 154 անգամ:


Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը