Այսօր օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է
SportԱյսօր Պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, 31-րդ ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը ծննդյան 20-ամյակն է:
2012 թ. Եվրոպայի երիտասարդների առաջնությանբրոնզե մեդալակիր է (148+173), 2014 թ-ինն Չինաստանում կայացած երիտասարդական օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանը դարձել է օլիմպիական չեմպիոն և ռեկորդակիր (170+221):
2014 թ. նաև մասնակցել է պատանիների Եվրոպայի առաջնությունը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: 2016-ի Ամառային օլիմպիական խաղերում նվաճել է Հայաստանի համար առաջին մեդալը` դառնալով արծաթե մեդալակիր ծանրամարտի մինչև 105 կգ քաշային կարգում՝ 417 կգ (190+227):
Շնորհավորում ենք Մարտիրոսյանին և մաղթում բազմաթիվ հաղթանակներ: