Լուիս Սուարեսի որակազրկումը ուժի մեջ մնաց. Ֆուտբոլիստը բաց կթողնի Իսպանիայի գավաթի եզրափակիչը (տեսանութ)

2017-02-17 15:12:32

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լուիս Սւոարեսի բողոքարկումը ուժի մեջ է մնացել և ֆուտբոլիստը բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ալավես»-ի դեմ հանդիպումը:

Կատալոնյան «Բարսելոնա»-ի ղեկավարությունը բողոքարկել էր Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը (1:1) Լուիս Սուարեսի ստացած երկրորդ դեղին քարտը, սակայն բողոքարկումը մերժվել է:

Ֆուտբոլիստը հանդիպման 90-րդ րոպեին երկրորդ անգամ էր զգուշացվել և հեռացվել խաղադաշտից: Բացի դրանից՝ Սուարեսը հրաժարվել էր գնալ հանդերձարան և հետևել էր խաղին, ինչը կանոնակարգի խախտում է: Արդյունքում՝ ֆուտբոլիստը տուգանվել է 600 եվրոյով, ակումբը` 350: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Դիտվել է 347 անգամ:

Լրահոս
30 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը