«Գանձասար Կապան»-ը նոր ֆուտբոլիստ ունի
Sport«Գանձասար Կապան»-ը նոր համալրում ունի։ Ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել 21-ամյա կիսապաշտպան Դավիթ Մարկոսյանը։
Երևանի «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստը Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 4 հանդիպման է մասնակցել։
Դավիթ Մարկոսյանը «Փյունիկ»-ի դպրոցի սան է։ 2013/14 մրցաշրջանում «Փյունիկ»-ի կազմում դարձել է նաև Հայաստանի գավաթակիր։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայութունը: