Հուսով` եմ հեթ-տրիկ կձևակերպեմ նաև «Սենթ Էթյեն»-ի դեմ պատասխան խաղում. Իբրահիմովիչ (տեսանյութ)

2017-02-17 18:25:35

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Սենթ Էթյեն»-ի (3:0) նկատմամբ հաղթանակը, որում ֆուտբոլիստը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

«Լավ պահեր ունեցանք: Կարևոր էր տանը խոշոր հաշվով հաղթելը, որը կօգնի մեզ պատասխան խաղում: Լավ էինք խաղում, բայց ավելի լավ կարող էինք: Ամեն անգամ «Սենթ Էթյեն»-ի դեմ խաղում ջանասիրաբար աշխատելու շնորհիվ կարողանում եմ մի քանի գոլ խփել (սա շվեդ ֆուտբոլիստի երրորդ հեթ-տրիկն էր «Սենթ Էթյեն»-ի դեմ խաղում): Հոսով եմ` հեթ-տրիկ կձևակերպեմ նաև հաջորդ շաբաթ»,–Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Դիտվել է 454 անգամ:

Լրահոս
31 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը