Երկրաբանները Երկրի նոր մայրցամաք են հայտնագործել

2017-02-17 15:27:25

Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ՝ դրա հարավ - արեւմտյան մասում Է գտնվում Զելանդիան՝ Երկրի ութերորդ մայրցամաքը: Այս եզրակացությանն են հանգել Նոր Զելանդիայի, Ավստրալիայի եւ Նոր Կալեդոնիայի երկրաբանները, հաղորդում Է Nature News հրատարակությունը:

Նոր մայրցամաքի տարածությունն զբաղեցնում Է շուրջ հինգ միլիոն քառակուսի կիլոմետր: Դրա մեծ մասը՝ մոտավորապես 94 տոկոսը, գտնվում Է ջրի տակ, վերերկրյա տարրերի թվում են Նոր Կալեդոնիա կղզիները եւ Նոր Զելանդիայի Հյուսիսային եւ Հարավային կղզիները:

Զելանդիան, գիտնականների գնահատումներով՝ սկսել Է հնադարյան Գոնդվանա գերմայրցամաքից անջատվել շուրջ 100 միլիոն տարի առաջ: Դա հանգեցրել Է երկրակեղեւի ձեւախախտման, ինչի հետեւանքով մայրցամաքի մեծ մասը հայտնվել Է ջրի տակ:
Հեղինակներն առաջարկում են աշխարհագրական (անգլալեզու երկրներում ընդունված տերմինաբանության համաձայն) մայրցամաքների թիվը յոթից (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա, Անտարկտիդա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա) ավելացնել մինչեւ ութ՝ դրանում ներառելով Զելանդիան:

Դիտվել է 1904 անգամ:

Լրահոս
28 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը