Շախմուրադյանը դժգոհ չէ 30-րդ տեղից. դիվանագիտական ոլորտում աշխատելու առաջարկ է ստացել

2017-02-17 16:31:14

Նախորդ տարի, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեց և Արծվիկ Մինասյանը նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար, պատգամավորական մանդատը տրվեց գործարար, «Արմենիա-Լադա», «Կարկոմավտո» ընկերությունների սեփականատեր Կարեն Շախմուրադյանին:

Երեկ, երբ ՀՅԴ-ն հրապարակեց համամասնական ցուցակը, նկատեցինք, որ Շախմուրադյանը ցուցակի 30-րդ հորիզոնականում է:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց պարոն Շախմուրադյանի հետ՝ ճշտելու՝ արդյոք դժգոհ չէ՞, որ ցուցակում հենց այդ տեղն են իրեն հատկացրել:

«Դժգոհ չեմ: Իմ համաձայնությամբ եմ ցուցակում այդ տեղը զբաղեցրել, որովհետև կուսակցության կողմից դիվանագիտական ոլորտում աշխատելու առաջարկ եմ ստացել: Փորձելու եմ իմ հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործելով՝ հնարավորինս շատ ձայներ ապահովել կուսակցության համար»,- նշում է Շախմուրադյանը՝ հավելելով, որ պատգամավոր դառնալն իր համար ի սկզբանե ինքնանպատակ չի եղել:

«Ինչպես գիտեք, ես ուսումս ստացել եմ արտերկրում, տիրապետում եմ մի քանի օտար լեզուների, երկար ժամանակ ղեկավարել եմ բավականին խոշոր ընկերություն և ցանկությունս էր կուտակածս փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքիս»,- ասում է պատգամավորը, ով ԱԺ 10-րդ նստաշրջանի ընթացքում 42 անգամ բացակայել է, ոչ մի հարց չի հնչեցրել, ունեցել է 1 ելույթ և բոլոր օրինագծերին կողմ է քվեարկել:

Դիտվել է 1088 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը