Արիանա Կաոիլին հաղթել է սպորտային պարերի միջազգային մրցույթում (լուսանկար)


Օրեր առաջ Դուբայում կայացած «Crown Cup» սպորտային պարերի միջազգային մրցույթում անվանի շախմատիստուհի Արիանա Կաոիլին և նրա պարընկերը 6 անվանակարգերում առաջին հորիզոնականը գրավեցին (վալսի, տանգոյի, վիեննական վալսի, ֆոքստրոտի, քուիքստեփի, ինչպես նաև բաց անվանակարգում): Այս մասին տեղեկացնում է champord.am-ը: