00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Երանի»-ի ռեժիսորը՝ իր և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունների մասին«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը` Քլոե Քարդաշյանի ծննդյան խնջույքին (տեսանյութ)ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկմանՀայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում Մավր Մկրտչյանի պսակադրությունը (լուսանկարներ)Ուրիշի ձեռքով՝ կրակից շագանակներ «Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա». բուքմեյքերական կանխատեսումներՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչՍերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

«Ծառուկյան» դաշինքը սահմանում է խաղի նոր կանոնները…

Հայաստանի թիվ մեկ խնդիրը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, եղել ու շարունակում է մնալ բիզնես դաշտի կարգավորումն ու բնակչության համար գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ կենսական պայմանների բացակայությունը: Չնայած, զուտ օբյեկտիվորեն Հայաստանը ոչ մի կերպ բիզնես տեսանկյունից շահավետ չես համարի, քանի որ բնակչության տարեցտարի կրճատվող թվաքանակն ու ժողովրդի շրջանում համատարած բնույթ կրող ցածր գնողունակությունը մեր երկիրը դարձնում են ոչ գրավիչ հատկապես օտարերկրյա ներդրողների համար, փաստը մնում է փաստ, սակայն, որ պետությունն, իր հերթին, անում է ամեն ինչ՝ առկա խնդիրներին նորերը գումարելու համար: Թե ինչով է այս երևույթը պայմանավորված, միայն կռահել կարելի է, բայց որ մեզ մոտ խնդիրները ծագում են հենց օրենսդրությունից սկսած, փաստ է:

Միքայել Մելքումյանի՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շնորհանդեսին հնչեցրած ծրագրային ելույթի կետերից մեկն էլ, ինչպես հայտնի է, վերաբերում էր հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով տույժերի ու տուգանքների ենթարկված ձեռներեցների խնդրին՝ խնդիր, որ, արդարև, կարելի է համարել երկրում բիզնեսի զարգացման կարևորագույն խոչընդոտներից մեկը: Ստացվել է այնպես, որ բավական չէ պետության կողմից սահմանված հարկերը, հատկապես ՓՄՁ-ների մասով, անբնական բարձր են ու խիստ, դեռ մի բան էլ իրենց սև գործն են անում տույժերն ու տուգանքները, որոնք, նույն Մելքումյանի վկայությամբ, հասնում են 60 միլիարդ դրամի:

Եվ ահա «Ծառուկյան» դաշինքը ստեղծված իրավիճակից միանգամայն իրատեսական ելք է առաջարկում. բացառությամբ չարամտորեն հարկերից ու տուրքերից խուսափածների՝ անմիստիա հայտարարել բոլորի հանդեպ ու տալ հնարավորություն՝ լիաթոք շնչելու:

Բանն այն է, որ պայմանավորված մի շարք արտաքին հանգամանքներով, միլիարդների հասնող տույժերն ու տուգանքներն այսօր կրկնապատիկ են արժենում քաղաքացիներին. դրամի արժեզրկումը, արտաքին շուկաների ցնցումները և այլ՝ ոչ բարենպաստ ֆակտորներ բերում են նրան, որ տույժերի ու տուգանքների գումարը մի քանի անգամ գերազանցում են մայր գումարի չափը, ու մարդիկ նախապես սահմանված չափից մի քանի անգամ ավելի մեծ գումարներ են ստիպված լինում մուծել պետությանը: Արդյունքում՝ ՓՄՁ-ները հայտնվում են ոչ նախանձելի վիճակում ու որոշ ժամանակ անց չդիմանալով ֆինանսական ճնշումներին՝ փակվում են:

Առաջնային քայլը պետության կողմից պետք է լինի ոչ թե հարկերի ու տուրքերի անընդհատ բարձրացումը՝ իբր բյուջե լցնելու պատրվակով, այլ՝ բարենպաստ հարկային դաշտի ստեղծումն, ավելորդությունների վերացումն ու ՓՄՁ-ների առջև արհեստական խոչընդոտներ չհարուցելը: Հարկավոր է նաև հստակ օրենսդրական դաշտ մշակել՝ կայուն խաղի կանոններով՝ հստակություն մտցնելու Հայաստանի բիզնես դաշտում, սահմանել համընդհանուր խաղի կանոններ՝ տարածվող բոլորի վրա: Ողջ աշխարհում գնում են ՓՄՁ-ները հարկերից հնարավորինս ազատելու, հարկային բեռը թեթևացնելու ճանապարհով, այնինչ մեզ մոտ դեռ մի բան էլ տույժ ու տուգանքներ են պահանջում նույնիսկ նրանցից, ովքեր, այս կամ այն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ ի վիճակի չեն եղել կատարելու իրենց հարկային պարտավորությունները. արդյունքում՝ արտագաղթող բնակչություն ու ամայացած տնտեսություն:

Այսպես շարունակվել չի կարող:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 3476 անգամ

Լրահոս
27 Հուն
«Երանի»-ի ռեժիսորը՝ իր և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունների մասինՊուտինի այլընտրանքային առաջարկն՝ Ալիևին. ինչպե՞ս կարձագանքի Բաքուն«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը` Քլոե Քարդաշյանի ծննդյան խնջույքին (տեսանյութ)ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկմանՀայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում Մավր Մկրտչյանի պսակադրությունը (լուսանկարներ)Ուրիշի ձեռքով՝ կրակից շագանակներ «Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա». բուքմեյքերական կանխատեսումներՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչՍերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելՓաշիկ Ալավերդյանն ամփոփեց աշխարհի երիտասարդական առաջնության արդյունքներըՈւմ ծիրանը չի իրացվել, դիմե՛ք հենց հիմա «Սպայկա»Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստումԵս դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ, հենց դա է իմ նպատակը. Սիմոն ՄարտիրոսյանԿարողացա բրոնզե մեդալ նվաճել, բայց այսքանով չեմ բավարարվում. Սոնա ՊողոսյանՖիլիպ Կիրկորովը՝ երեխաների հետ (լուսանկարներ և տեսանյութ)Ֆիրդուսի բնակիչներին տներ կտան. Նարեկ ՍարգսյանԽանդոյանը դատապարտվեց 3,6 տարվա ազատազրկման Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղել է Ճամբարակի տարածաշրջանում Երկար ժամանակ խոսել է հեռախոսով, հետո լսվել են կրակոցներ. նոր մանրամասներ՝ Մոսկվայում հայ գործարարի սպանությունից (տեսանյութ)Փաստաբանների հանդեպ դատական սանկցիա կիրառվեց Մահացել է ֆուտբոլիստ Պավել ԴալալոյանըՈրովհետև հայերն արդեն լկտիացել են. ռուս օգտատերերի արձագանքը՝ հայ գործարարի սպանությանը (լուսանկարներ)Կիևում ահաբեկչության զոհ է դարձել Հետախուզության գլխավոր վարչության պաշտոնյան. ԶԼՄ-ներ Դավիթ Թորոսյանը՝ Բաչկովի, Եվրոպայի առաջնության և Աշխարհի առաջիկա առաջնության մասինՀնդկաստանի և Չինաստանի զինվորականները միմյանց դեմ դիրքեր են գրավել Սիքքիմի շրջանում Ինձ ավելի հպարտ զգացի. Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասինՄոսկվայում սպանել են հայ գործարարիՄանուել Վալսը հայտարարել է Սոցկուսակցությունից դուրս գալու մասինԺիրայր Սեֆիլյանը հեռացվեց դատարանի դահլիճից՝ ոտքի չկանգնելու համար Ի՛նձ նայեք, ես հեռացողի նման ե՞մԹուրքիան գյուլենականների նոր ցուցակներ է ուղարկել ԳերմանիայինՎարդան Հարությունյանը՝ ՊԵԿ-ում կադրային ջարդի և «խոշոր ձկների» մասինՎախճանվել է բանաստեղծ և արձակագիր Վլադիմիր ԱբրահամյանըՀայաստանը ներքաշվում է սիրիական կոնֆլիկտի մեջՄիստիկա…Համբուրգի ոստիկանությունը պատրաստ է ձերբակալել Էրդողանի թիկնազորի անդամներին«11 մլրդ դրամը թերակատարվել է. դա հո փոքր թիվ չէ՞» Բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափովԹրամփն իրեն ու Հնդկաստանի վարչապետին համարել է «սոցցանցերի համաշխարհային առաջատարներ»Աստղագուշակ՝ հունիսի 27-ի համարՄերկելը հորդորել է Եվրոպային՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի խնդիրների լուծմանըՕրվա խորհուրդը«Փաստ». «Փոխնախարար դառնալու հույս չեմ էլ փայփայել». Մարտուն Գրիգորյան «Ժողովուրդ». Ինչպես են կաշառք վերցրած դատավորները կիսել գումարը. մանրամասներ«Իրավունք». Կարայանը հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին, եթե ներդրումները տեսանելի չլինեն«Իրատես». Սամվել Ալեքսանյանի «ինքնատիպ» վերաբերմունքը. նրա հարազատներն իրենց շեֆ են զգում «ՀԺ». Ի՞նչ է ծրագրել Միհրան Պողոսյանը. նա գրասենյակներ է բացում «Հրապարակ». «Միկմետալի» Միշայի որդին խախտել է ՀՀԿ-ի կանոնը
Ամենադիտված
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) «Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»