Ֆլորենտիոն Պերեսը մտադիր է հեռանալ «Ռեալ»-ի նախագահի պաշտոնից
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտիեն Պերեսը մտադիր է հեռանալ պաշտոնից: Պերեսն ադեն արժանի փոխարինող է փնտորում:
Տեղեկությունը տարածել են իսպանական լրատվամիջոցները (AS, Marca, El Mundo Deportivo):
Պատճառն այն է, որ մադրիդյան թիմի գործող նախագահը ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել անձնական կյանքին:
Առաջին անգամ Պերեսը մադրիդյան թիմը գլխավորել է 2000թ.-ին: 2006թ.-ին հրաժարական է տվել և կրկին թիմ է վերադարձել 2009թ.-ին:
Նրա գլխավորությամբ «Ռեալ»-ը երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում (2000/01, 2002/03, 2011/2012), երեք անգամ` Չեմպիոնների լիգայում (2001/02, 2013-14, 2015-16), երկու անգամ էլ՝ աշխարհի ակումբային առաջնությունում (2014, 2016):