Sony-ն Samsung-ին կփրկի պայթող մարտկոցներից

2017-02-17 22:45:51

Samsung-ը Sony ընկերությանն է ընտրել որպես Galaxy S8-ի համար մարտկոցների մատակարար: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրների: Նշվում է, որ Sony-ի՝ մարտկոցների արտադրության համար պատասխանատու ստորաբաժանումն արդեն պատվերի կատարման համաձայնագիր է ստորագրել: Հրատարակության աղբյուրի համաձայն՝ Samsung-ը փորձում է այդ կերպ խուսափել մարտկոցների պայթյուններից, ինչպես որ եղել է Galaxy Note 7-ի դեպքում:

Բացի Sony-ից, Galaxy S8-ի համար մարտկոցների մատակարարմամբ կզբաղվի Murata Manufacturing ընկերությունը: Ընդ որում Samsung-ի սեփական արտադրությունը մինչ այժմ չի համապատասխանում անվտանգության նոր պահանջներին:

Դիտվել է 292 անգամ:

Լրահոս
24 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը