Վթար՝ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

2017-02-17 19:51:12

Փետրվարի 17-ին, ժամը 16:32-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 34 TN 694 (վարորդ՝ Կ. Մ.) և «Ford Transit» մակնիշի 35 DT 526 պետհամարանիշերով (վարորդ՝ Դ. Դ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և սահմանազատել ավտոճանապարհը:

Դիտվել է 504 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը